ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               

«Ջոկողություն» մի արեք

«Ջոկողություն» մի արեք
13.05.2013 | 19:40

Ասում են` «Տերովին տերն է տարել, անտերին` գելը»։ Եվ քանի որ «Արտֆուդ» ընկերությունն անտեր չէ, կառավարությունը լրջորեն մտահոգվեց վերամշակող ձեռնարկությունների վարկի «տակ» մնալու խնդրով։ Անցած երեքշաբթի գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով լայնածավալ քննարկում էր կազմակերպվել, որտեղ առանձնակի տեղ հատկացվեց վերամշակող ձեռնարկությունները վարկային տոկոսադրույքների «լծի» տակից հանելու կարևոր խնդրին։ Այն, որ վարկային տոկոսադրույքները ճնշում են արտադրության ոլորտի զարգացմանը բոլոր բնագավառներում, փաստ է, որին անդրադարձել ենք բազմիցս։ Վերջապես, վարչապետն անձամբ խոսեց այդ խնդրից, մասնավորապես անդրադարձավ միայն վերամշակող ձեռնարկություններին` նշելով, որ վերջիններիս համար անհրաժեշտ է վերակառուցել վարկերը։ Սա շատ կարևոր և լուրջ քայլ է, սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ նման քաղաքականություն չի կարելի իրականացնել այլ ոլորտների ընկերությունների նկատմամբ, որոնք մեծ դեր ունեն տնտեսության զարգացման, իմա` տնտեսական աճի համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ